Инфоурок / Начальные классы / Другие методич. материалы / Доклад на тему "Планирование урока"
Обращаем Ваше внимание: Министерство образования и науки рекомендует в 2017/2018 учебном году включать в программы воспитания и социализации образовательные события, приуроченные к году экологии (2017 год объявлен годом экологии и особо охраняемых природных территорий в Российской Федерации).

Учителям 1-11 классов и воспитателям дошкольных ОУ вместе с ребятами рекомендуем принять участие в международном конкурсе «Я люблю природу», приуроченном к году экологии. Участники конкурса проверят свои знания правил поведения на природе, узнают интересные факты о животных и растениях, занесённых в Красную книгу России. Все ученики будут награждены красочными наградными материалами, а учителя получат бесплатные свидетельства о подготовке участников и призёров международного конкурса.

ПРИЁМ ЗАЯВОК ТОЛЬКО ДО 15 ДЕКАБРЯ!

Конкурс "Я люблю природу"

Доклад на тему "Планирование урока"




Московские документы для аттестации!

124 курса профессиональной переподготовки от 4 795 руб.
274 курса повышения квалификации от 1 225 руб.

Для выбора курса воспользуйтесь поиском на сайте KURSY.ORG


Вы получите официальный Диплом или Удостоверение установленного образца в соответствии с требованиями государства (образовательная Лицензия № 038767 выдана ООО "Столичный учебный центр" Департаментом образования города МОСКВА).

ДИПЛОМ от Столичного учебного центра: KURSY.ORG


библиотека
материалов



Դասի պլանավորում

  1. Դասի պլանավորման փուլերը

Ուսուցչի մասնագիտական որակներից մեկն էլ դասը ճիշտ պլանավորելն է, որը դասի արդյունավետության բարձրացման կարևոր գործոնն է:

Դասի ճիշտ պլանավորման համար անհրաժեշտ է դասի խնդիրների և նպատակների հստակ գիտակցում: Այն ենթադրում է պատասխանել հետևյալ հարցերին՝

  • Ի՞նչ սովորեցնել

  • Ինչո՞ւ սովորեցնել

  • Ինչպե՞ս սովորեցնել:

Ելնելով զարգացնող կրթության սկզբունքներից՝ ուսուցիչը դասը պետք է պլանավորի այնպես, որպեսզի օգնի աշակերտին ինքնուրույնաբար գիտելիքներ ձեռք բերել,

  • սովորել սովորեցնի,

  • ուսուցման ընթացքում գլխավոր ծանրաբեռնվածությունն ընկնի ոչ թե աշակերտի հիշողության, այլ մտածողության վրա,

  • ուսուցումը լինի ոչ թե վերարտադրողական, այլ ստեղծագործական գործունեություն,

Աշակերտները գիտելիքներ պետք է ստանան ոչ թե պատրաստի ձևով (ուսուցչի հաղորդումից, դասագրքից) այլ ինքնուրույնաբար, որոնողական, հետազոտական կամ համագործակցային աշխատանքի արդյունքում, ինչը աշակերտների մեջ հետաքրքրություն է առաջացնում, դրական վերաբերմունք ձևավորում ուսման նկատմամբ, նպաստում դժվարությունների հաղթահարմանը, խթանում ստեղծագործական մտածողության զարգացմանը:

Դասը պլանավորելիս ուսուցիչը պետք է նկատի ունենա և´ ներկա, և´ հեռանար խնդիրների լուծումը:

Ներկայացնենք ակտիվ ուսումնառության և մտածողության զարգացմանը նպաստող դասի պլանավորում մի ուշագրավ կառույց՝ ըստ «Քննադատական մտածողության զարգացումը կարդալու և գրելու միջոցով» (ՔՄԶԿԳՄ» ծրագրի:

Ծրագիրը ուսուցման գործընթացում կիրառում է դասի՝ 3 փուլից (խթանում, իմաստի ընկալում, կշռադատում) կազմված մի մոդել, որն անվանում են նաև ԽԻԿ համակարգ:

ԽԻԿ համակարգի առաջին փուլը խթանումն է: Այս փուլի նպատակն է աշակերտների հետաքրքրությունը խթանել, նպաստել, որ նրանք խորհեն նոր հաղորդվելիք թեմայի մասին, վեր հանել թեմային առնչվող նրանց նախնական գիտելիքները, հարցեր տալ և սահմանել սովորելու կոնկրետ նպատակները:

Դրան հաջորդում է իմաստի ընկալման փուլը, որի ընթացքում աշակերտները տեքստի, ուսուցչի հաղորդման կամ ուսումնական որևէ այլ միջոցով ծանոթանում են նոր նյութին, և այդ ընթացքում նրանցից ակնկալվում է, որ կարողանան նոր տեղեկությունները, գաղափարները կամ բովանդակությունը ներհյուսել իրենց սեփական՝ արդեն գոյություն ունեցող պատկերացումների մեջ:

Ավարտվում է կշռադատման փուլով, որի ընթացքում աշակերտներն իրենց ունեցած պատկերացումների համատեքստում խորհում են սովորածի մասին՝ վերակառուցելով իրենց գիտելիքները:

Ներկայացնենք մտածողությունը խթանող դասի պլանավորման կառուցվածքի մի օրինակ:

ՄԻՆՉԵՎ ԴԱՍԸ

Մինչև դասը ուսուցիչը պետք է փորձի պատասխանել իր դասի նպատակի, խնդիրների, նախադրյալների, գնահատման և ժամաքանակի մասին մի շարք հարցերի:

Հիմնավորում

  • Ի՞նչու է այս դասն արժեքավոր:

  • Ինչպե՞ս է այն առնչվում աշակերտների արդեն սովորածին, իմացածին և այն թեմային կամ գաղափարներին, որոնք հետագայում պետք է սովորեն:

  • Քննադատական մտածողության զարգացման ի՞նչ հնարավորություններ է ընձեռում այս դասը:

Խնդիրներ

  • Հատկապես ի՞նչ գիտելիքներ և պատկերացումներ պետք է հետազոտվեն կամ հաղորդվեն:

  • Աշակերտներն ինչպե՞ս կարող են կիրառեն այդ գիտելիքները և պատկերացումները:


Նախադրյալներ

  • Այս դասն արդյունավետ կերպով յուրացնելու համար աշակերտները նախապես ի՞նչ պետք է իմանան կամ արդեն կարողանան անել:

Գնահատում

  • Աշակերտի իմացության ի՞նչ ապացույցներ է պետք փնտրել:

Ռեսուրսներ և ժամաբաշխում

  • Ինչպե՞ս պետք է բաշխվեն ռեսուրսները և ժամանակը առաջադրանքների, վարժությունների և գործողությունների միջև:

Խմբավորում

  • Այս դասի համար ի՞նչ սկզբունքով կարելի է աշակերտներին բաժանել խմբերի:

ԲՈՒՆ ԴԱՍԸ

Ահա մի շարք հարցեր, որոնք կարող են օգնել դասի բուն ընթացքը պլանավորելիս:

Խթանում

  • Ինչպե՞ս կարելի է օգնել, ուղղորդել աշակերտներին, որ նրանք կարողանան ձևակերպել սովորելու իրենց նպատակներն ու հարցերը և վեր հանել, բացահայտել իրենց նախնական գիտելիքները:

Իմաստի ընկալում

  • Աշակերտներն ինչպե՞ս են հետազոտելու նյութը:

Ի՞նչպես են վերհսկելու նյութի սեփական ընկալումը:

Կշռադատում

  • Աշակերտներն ինչպե՞ս կարող են օգտագործել, կիրառել դասից սովորած նոր գաղափարները: Ինչպե՞ս պետք է նրանց ուղղորդել, որ խորհեն այս նոր գիտելիքների, տեղեկությունների, գաղափարների մասին, գտնեն հարցերի պատասխանները, փնտրեն անորոշ կետերի պարզաբանումները:

Ամփոփում

Ի՞նչ եզրակացությունների պետք է հանգել դասի ավարտին: Խնդիրները որքանո՞վ պետք է արդեն լուծված լինեն:

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ

Իսկ դասից հետո սեփական աշխատանքը վերլուծելու համար կարևոր է պատասխանել էլի մի քանի հարցի:

Հավելյալ աշխատանք

  • Ի՞նչ հետագա իմացության կարող է մղել այս դասը:

Այս դասն ավարտելու հետո ի՞նչ պետք է անեն աշակերտները:

Ինչպես տեսանք , բերված օրինակում դասի պլանավորման գործընթացը բաժանված է երեք մասի՝ մինչև դասը, բուն դասը և դասից հետո: Մանրմասնենք այդ մասերից յուրաքանչյուրը:

ՄԻՆՉԵՎ ԴԱՍԸ

Ուսուցիչն ընտրում է դասի նյութը, հստակեցնում իր մոտեցումները, գնահատում նյութի կարևորությունը, պարզում խնդիրներն ու նպատակներդ խորհում, թե այն ինչպես կարող է նպաստել մտածողության ու ակտիվ ուսումնառության զարգացմանը:

Անշուշտ, դասերը տարբեր չափով կարող են օգտակար լինել: Մի դասի թեման և նյութը կարող են աշակերտներին հաղորդակից դարձնել հիմնարար հասկացություններին, որոնց վրա կառուցվելու է առարկայի հետագա իմացությունը, մյուսը կարող է ձևավորել շրջապատող աշխարհը հասկանալու և գնահատելու, մեկ ուրիշը՝ գեղեցիկը տեսնելու կարողություն և այլն:

Բացի բովանդակային արժեքներից, դասը կարող է արժեքավոր լինել նաև նրանով, որ սովորեցնում է սովորել և մտածել: Ուստի դասի պլանավորման մասին մտածելուն զուգահեռ ուսուցիչը պետք է ինքն իրեն հարց տա, թե դասի ժամանակ ուսումնառական որ հմտություններն է խթանելու, և թե մտածողության զարգացման ինչպիսի հնարավորություններ է ընձեռում տվյալ դասը.

  • Աշակերտներն այս դասից ի՞նչ տեղեկություններ կարող են ստանալ:

  • Ինչպե՞ս ընտրել դասի նյութը, որպեսզի այն աշակերտներին հետաքրքրի, արձագանք առաջացնի:

  • Որո՞նք են այս նյութին առնչվող այն կարևոր խնդիրները, որոնք կարող են ունենալ մի քանի մեկնաբանություն, համաձայնության կամ անհամաձայնության տեղիք տալ:

  • Ինչպե՞ս կարելի է դասն օգտագործել հարցման, վերլուծության, հաշվետվության կամ բանավիճելու հմտությունները զարգացնելու համար:

  • Թեմայի ո՞ր մասը կարող է աշակերտին մղել ինքնուրույն, հետազոտական կամ որևէ այլ գործողության:

Այսպիսի հարցերի մասին նախապես մտածելու և դասը ճիշտ պլանավորելու դեպքում այն իսկապես օգտակար կլինի, քանի որ աշակերտին կմղի հարցեր ու պատասխաններ տալ, բանավիճել և փորձել գտնել նյութից բխող հարցերի պատասխանները: Այն նաև կնպաստի մտածողության և հաղորդակցման հմտությունների զարգացմանը, դասին կհաղորդի կենդանի հնչեղություն:

Բոլոր դասերի թեմաները չէ, որ կարող են այսպիսի հնարավորություններ ընձեռել, ուստի ուսուցիչը, նախօրոք ծանոթանալով դասի նյութին, անհրաժեշտության դեպքում այն կարող է լրացնել որևէ հողվածով կամ բանավոր տրված տեղեկատվությամբ, որևէ գեղանկարով կամ լուսանկարով, որը դասը հետաքրքիր անցկացնելու համար բազմազան հնարավորություններ կընձեռի:

Ուսուցիչն իր համար պետք է հստակեցնի դասի խնդիրները: Յուրաքանչյուր դաս կարող է ունենալ մի քանի խնդիր: Դրանք պետք է լինեն կոնկրետ:

Դրանց մի մասը պետք է խթանի բարձր կարգի մտածողություն, որը ենթադրում է, որ աշակերտներն անելու են ավելին, քան ուսուցչի տված տեղեկությունները հասկանալը կամ մտապահելն է: Իհարկե, ուսուցչի հաղորդած կամ դասագրքում տրված տեղեկությունները հասկանալն ու հիշելն արժեքավոր ու կարևոր է, բայց զարգացնող ուսուցում ապահովելու համար սա բավարար չէ: Ուսուցիչն աշակերտներից պետք է ակնկալի ավելի բարձր արդյունքներ: Նրանք պետք է ոչ միայն ընկալեն նյութը, այլ նաև կատարեն շատ ավելի ակտիվ մտավոր աշխատանք, քան պարզապես տրված նյութի յուրացումն է:

Ուսուցիչը դասի համար պետք է նախատեսի այնպիսի խնդիրներ, որոնք աշակերտներին կտանեն մտածողության տարբեր տեսակների միջով՝ բովանդակությն և տեղեկությունների յուրացում, դրանց մեջ եղած նկատառումների բացահայտում և կյանքում դրանց կիրառում: Այսինքն՝ դասի մեջ ներառել մտածողության հաջորդական զարգացում, ինչպես՝


  • Գտնել դասի, թեմայի, տեքստի հիմնական իմաստը:

  • Դասի նյութում ներկայացված մտքերին առնչվող օրինակներ բերել կյանքից:

  • Համեմատել կամ հակադրել դասի նյութում եղած երկու կամ ավելի մտքեր կամ հասկացություններ:

  • Ունենալ դիրքորոշում և կարողանալ հակառակ փաստարկներից պաշտպանել այն:

  • Որոշել, թե ինչ պետք է իմանա տվյալ թեմայից:

  • Որոշել, թե որն է գործողությունների ամենաարդյունավետ ընթացքը դասից բխող խնդիրները լուծելու համար:

Ուսուցիչը դասը պլանավորելիս պետք է հաշվի առնի նաև նախադրյալները. աշակերտն ի՞նչ նախնական գիտելիք ունի այդ թեմայից և ի՞նչ հմտություն պետք է ունենա դասը հաջող յուրացնելու համար:

Ըստ Պիաժեի և նրա համախոհների՝ սովորելը նոր ինֆորմացիայի ներառումը, ձուլումն է (ասիմիլյացիան) մեր ունեցած գիտելիքների մեջ, որի ընթացքում տեղի է ունենում այն ինֆորմացիայի ծավալի ընդարձակում, որ մենք ունակ ենք յուրացնել: Ուստի դասի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ուսուցիչը, նախքան նոր նյութին անցնելը, պետք է վեր հանի աշակերտի նախնական գիտելիքներն այդ թեմայի վերաբերյալ, իսկ եթե այդ գիտելիքները բավարար չեն, որոշակի բացատրություններ տա, ապա նոր անցնի դասի նյութին:

Դասը պլանավորելիս ուսուցիչը պետք է հստակեցնի գնահատման խնդիրը: Գնահատման համար ուսուցիչը պետք է ստանա ապացույցներ, որ աշակերտները

  • յուրացրել են դասի նյութի բովանդակությունը,

  • ձեռք են բերել մտածողության և սովորելու համապատասխան փորձառություն:

Գնահատումը կարող է իրականացվել դասին զուգահեռ, ինչպես նաև նրա տարբեր փուլերում, ոչ միայն վերջում, ինպես արվում է ավանդաբար:

Գնահատման համար աշակերտներին տրվում են երկու տիպի հարցեր Առաջինը՝ նյութի յուրացումը, երկրորդը՝ մտածողությունը ստուգելու նպատակով: Գոյություն ունեն գնահատման բազմաթիվ ռազմավարական մեթոդներ՝ ինքնագնահատում, խմբային ինքնագնահատում, թեսթեր, գնահատման սանդղակներ (ռուբրիկներ), թղթապանակ֊ հավաքածուներ և այլն, որոնցից ուսուցիչը պետք է ընտրի տվյալ նյութի համար ամենից նպատակահարմարը:

Ուսուցիչը, մինչև դասին անցնելը, պետք է նախապես պլանավորի ժամանակը, մտածի անհրաժեշտ ռեսուրսների մասին, որոշի, թե նախատեսված աշխատանքի համար ինչպես պետք է խմբավորի աշակերտներին (ի՞նչ ձևով և ի՞նչ քանակով):

  1. Դասի տարթեր Փուլերում կիրառվող մեթոդներ

ԲՈՒՆ ԴԱՍԸ

Ինչպես ասացինք, ՔՄԶԿԳՄ ծրագրում դասի պլանավորման հիմքում դրվում է ուսուցման և դասի կառուցման եռաստիճան մոդելը՝ խթանում, իմաստի ընկալում, կշռադատում:

2.1. Խթանման Փուլ

Խթանման փուլի գլխավոր նպատակն է օգնել աշակերտներին՝ ի մի բերել դասանյութի վերաբերյալ իրենց նախնական գիտելիքները, շարժել նրանց հետաքրքրությունը և նորը սովորելու դրդապատճառներ, շարժառիթներ ստեղծել: Բազմազան են խթանման փուլում օգտագործվող վարժությունները, որոնցից ուսուցիչն ընտրություն կատարելու մեծ հնարավորություն ունի: Արդյունավետ խթանման վարժությունները կնպաստեն ակտիվ ուսումնառությանը: Ներկայացնենք դրանցից մի քանիսը:

Խմբավորում

Սա գրավոր վարժություն է, որը սիրով կատարում են գրեթե բոլոր աշակերտները: Այն հնարավորություն է տալիս պատկերացում կազմել տվյալ թեմայի վերաբերյալ աշակերտների իմացության, ընկալումների և պատկերացումների մասին: Աշակերտները, կատարելով այն, հնարավորություն են ունենում տեղեկանալ իրենց ունեցած գիտելիքների և դրանց միջև գոյություն ունեցող կապերի մասին: Խմբավորումը ներկայացնելիս նախ անհրաժեշտ է նկարագրել դրա քայլերը՝

  • Գրել թեմայի հետ առնչվող որևէ առանցքային բառ գրատախտակի կամ թղթի կենտրոնում:

  • Մտագրոհի միջոցով գրառել այդ բառին առնչվող բառերն ու արտահայտությունները:

  • Գաղափարների գրառելը ավարտելուց հետո գծիկներով միացնել այն բառերը, որոնք իրար հետ առնչվում են:

  • Հնարավորին չափ շատ մտքեր գրել՝ մինչ դրանք կամ տրված ժամանակը կսպառվի:

Առաջին անգամ այս վարժությունը ներկայացնելիս անհրաժեշտ է ընտրել այնպիսի թեմա, որ խմբի բոլոր անդամների համար հոգեհարազատ լինի: Այն մեկ անգամ խմբով կատարելուց հետո աշակերտներն այնքան են հմտանում, որ կարողանում են կատարել ինչպես փոքր խմբերով, այնպես էլ՝ անհատապես:

Ահա խմբավորման մեկ օրինակC:\Users\Nara\AppData\Local\Temp\FineReader12.00\media\image1.png


Մտագրոհ կամ մտքերի տարափ

Մտագրոհը խմբի անդամների միջև մտքերի փոխանակման ընթացքում գաղափարների ստեղծման և հարստացման եղանակներից մեկն է: Մինչ դասանյութին անցնելը, ուսուցիչը որոշակի ժամանակում անհատապես կամ զույգերով կազմել է տալիս իրենց իմացած տեղեկատվությունը նոր հաղորդվելիք թեմայի վերաբերյալ: Այնուհետև բոլոր մտքերը, գաղափարները գրի են առնվում գրատախտակին: Ամեն միտք՝ թեկուզ անվստահ և վախվորված, խրախուսվում է: Այս մեթոդի սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ բացառվում է առաջադրված լուծումների մասին անել որևէ քննադատություն կամ տալ գնահատական: Յուրաքանչյուր մասնակից ազատ և անկաշկանդ արտահայտում է իր իմացածը, չի անհանգստանում, չի վախենում սխալվելուց, անհավանական, անհեթեթ և հակասական գաղափարներ արտահայտելու մտավախություն չի ունենում: Այդպիսի անկաշկանդ մթնոլորտի ստեղծումը նպաստում է ստեղծագործական մտածողության զարգացմանը:

Մտքերը, գաղափարները գրատախտակին գրի առնելուց հետո ընթերցում են նոր նյութը, ապա ամբողջ խմբով քննարկում են առաջադրված գաղափարները անհրաժեշտության դեպքում լրացնում, եղած անհամաձայնությունները քննարկում, շտկում: Այս մեթոդի հիմնական նպատակը աշակերտների ուշադրությունը տվյալ նյութի վրա կենտրոնացնելն է, նոր գաղափարներ «հայտնա- բերելը»:

Ճիշտ են հետևյալ ասույթները.

ՙ§Չկա ավելի վտանգավոր բան, քան միտքը, եթե այն միակն է».

§Լավ մտահղացումներ ունենալու լավագույն ձևը շատ մտահղացումներ ունենալն է»:

Նախնական կազնակերպիչ

Ուսուցիչը ներկայացնում են թեմային առնչվող փաստեր ու հասկացթուններ և դրանց նկատմամբ շարժում աշակերտների հետաքրքրությունը: Օրինակ մինչև Հ. Թումանյանի «Գիքոր» պատմվածքին անցնելը ոաուցիչը կարող է հարցնել, թե ի՞նչ գիտեն Հ. Թումանյանի մասին և նրա մանկական ո՞ր ստեղծագործություններին են ծանոթ:

Կենտրոնացնող հարցեր

Կան այնպիսի հարցեր, որոնց պատասխանները թաքնված են նոր ներկայացվելիք նյութի մեջ: Օրինակ՝ մաթեմատիկայի դասին (3-րդ դաս.) մինչև §Ուղղանկյան մակերեսը» դասանյութին անցնելը կարելի է աշակերտներին հարցնել, թե ինչ են կարծում՝ ինչպես կարելի է հաշվել ուղղանկյան մակերեսը և առաջարկել, որ պարզաբանեն, թե ինչու: Նրանց պատասխանները լսելուց հետո ընթերցել տալ դասանյութը:

Ուղղորդված ընթերցանություն

Տեքստը բաժանել հատվածների և յուրաքանչյուր հատվածից առաջ հարցնել աշակերտներին, թե նրանց կարծիքով ի՞նչ է կատարվելու այս հատվածում, կամ ի՞նչ ինֆորմացիա են նրանք ակնկալում ստանալ:

Ազատ շարադրանք

Մինչ նոր նյութին անցնելը աշակերտներին խնդրել ազատ շարադրել, թե ինչ գիտեն կամ կուզենային իմանալ տվյալ նյութի մասին:

Խառնված հերթականություններ

Դասանյութը բաժանել մի քանի տրամաբանական հատվածների, դրանք գրել առանձին թղթերի վրա, խառնել և դնել գրատախտակի ներքևում: Դասարանին առաջարկել որոշել իրենց կարծիքով ճիշտ հերթականությունը: Երբ աշակերտները համաձայնության են գալիս իրադարձությունների հերթականության շուրջ, ուսուցիչը հանձնարարում է ընթերցել տեքստը ու տեսնել, թե արդյոք իրենց դասավորությունը համապատասխանո՞ւմ է տեքստին:

Ստանալ թիրախ թիվը

Դասարանը բաժանել 4-5 հոգանոց խմբերի: Յուրաքանչյուր խմբի տալ 0-9 թվերով քարտերի մի կապուկ, որոնք դրվում են սեղանին շրջված վիճակում:

  1. Խմբի անդամներից մեկը (առանց նայելու) ընտրում է չորս քարտ, երեքը դնում է միասին, մեկը՝ առանձին:

Օրինակ՝ 4 2 1 և 3

3-ը թիրախ թիվն է:

  1. Բոլոր խմբերի համար առաջադրանքը (յուրաքանչյուր խումբ ունի թվերի իր տարբերակը) հետևյալն է. այդ երեք թվերից յուրաքանչյուրը միայն մեկ անգամ օգտագործելով մաթեմատիկական գործողությունների մեջ՝ ստանալ թիրախ թիվը:

  2. Թիրախ թիվը ստանալու համար խմբերը կարող են օգտագործել գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններ:

Ցանկալի է, որ թիրախ թիվը որոնելիս խմբերը կարողանան գտնել լուծման մի քանի տարբերակ:

Ահա բերված օրինակի լուծումները.

4:2+1=3 4-2+1=3

Կարելի է առաջարկել մեկ այլ տարբերակ:

Խմբերին տալ 1 - 6 և 20,30,40, 50,60 թվերով քարտեր: 1-6 թվերի քարտերը տուփի մեջ են: Խմբի անդամներից մեկը տուփից մի քարտ է վերցնում: Վերցրած թիվը գրի է առնվում, իսկ քարտը նորից դրվում է տուփի մեջ (որպեսզի այն նորից հնարավոր լինի հանել): Տուփի քարտերը (1-6) խառնում են և շարունակում թվեր հանել մինչև հինգ հատ թիվ դուրս գա: Այնուհետև 20, 30, 40, 50, 60 թվերից հանվում է մի թիվ՝ որպես թիրախ թիվ:

Խմբերին առաջարկվում է յուրաքանչյուր թիվն օգտագործել միայն մեկ անգամ (բոլոր թվերն անպայման պետք է օգտագործվեն)՝ մաթեմատիկական որոշակի գործողությունների արդյունքում թիրախ թիվը ստանալու համար: Խրախուսվում է բազմաթիվ տարբերակների կազմումը:

Օրինակ՝

թվակիր քարտեր թիրախ թիվ

5 4 3 6 2 20

Ահա լուծման երկու տարբերակ.

(5-4)*3*6+2=20 (5+4):3*6+2=20

Այս վարժության ժամանակ յուրաքանչյուր խումբ կարող է ունենալ թվերի իր կապուկը կամ բոլոր խմբերի համար կարող է հանվել մեկ կապուկ:

Ո՞րն է թիվը

Այս առաջադրանքը կարող է կատարվել փոքր խմբերով կամ զույգերով: Մասնակիցները բաժանվում են զույգերի կամ 4-5 հոգանոց խմբերի: Յուրաքանչյուր խմբից կամ զույգերից մեկը ընտրում է մի թիվ ու մի շարք հուշող բանալիների միջոցով օգնում ընկերներին կռահել մտապահած թիվը:

Օրինակ՝ «Ես մտքումս մի թիվ եմ պահել»

I բանալի Այն ամբողջ թիվ է:

II բանալի Այն բաժանվում է 6-ի:

III բանալի Այն գտնվում է 30-ի և 40-ի միջև:

IV բանալի Նրա նիշերի գումարը 9 է:

V բանալի Տասնավորը միավորի կեսն է:

VI բանալի Թիվը բաժանվում է 9-ի և 4-ի վրա

Այս օրինակի թիրախ թիվը 36-ն է:

Կանխատեսումներ՝ զույգերով

Նոր դասի նյութից (մինչ այն ներկայացնելը) ընտրել 5-6 բառ, գրել գրատախտակին, աշակերտներին խնդրել ուշադիր կարդալ այդ բառերը: Ասել, որ դրանք վերցված են դասի նյութից, խնդրել, որ իրենց զույգի հետ կանխատեսումներ անեն, թե դասի թեման ինչի մասին կարող է լինել, և այդ բառերն ինչպես կարող են օգտագործված լինել դասում: 5 րոպե կարելի է տրամադրել քննարկումների և գրառումների համար: Իրենց գրառումներին նրանք պետք է անդրադառնան դասը ընթերցելուց հետո միայն և ասեն՝ արդյոք իրենք ճի՞շտ էին կանխագուշակել, թե՞ ոչ:

2.2. Իմաստի ընկալման Փուլ

Այս փուլում աշակերտը հաղորդակցվում է նոր նյութին: Այդ հաղորդակցումը կարող է կատարվել դասանյութը ընթերցելու, կինոնկար դիտելու, բանավոր խոսք լսելու և այլ եղանակներով: Այս փուլի ընթացքում ամենակարևորը ներգրավման աստիճանը, հետաքրքրությունը և եռանդը պահպանել կարողանալն է, որը ձեռք է բերվել խթանման փուլի ընթացքում: Հաջորդ կարևոր խնդիրն է օգնել սովորողներին վերահսկելու սեփական ընկալումը և իրենց նախնական իմացածի ու նոր գիտելիքների միջև կամուրջ կառուցել:

Ուսուցիչը պետք է հստակ իմանա, թե ինչպե՞ս պետք է հետազոտվի նյութի բովանդակությունը, աշակերտները ի՞նչ պետք է անեն դասի ընթացքում նյութը խորությամբ ընկալելու համար: Այս փուլի համար ևս կան բազմաթիվ մեթոդներ, որոնցից ըստ նպատակահարմարության կարող է օգտվել ուսուցիչը:

Փոխգործուն գրառումների համակարգ՝ արդյունավետ կարդալու և մտածելու համար

Այս մեթոդի օգնությամբ կարելի է մեծացնել աշակերտների հետաքրքրությունը և վերահսկել ընկալման ընթացքը: Դասարանում գործածվող նշանների թիվը կախված է աշակերտների տարիքից: Տարրական դասարաններում գերադասելի է օգտագործել երկուսից ոչ ավելի նշան՝ «+»՝ «Ես սա գիտեմ» և «-»՝ «Ես սա չգիտեմ»: Այս մեթոդը կարդալու ընթացքում օգնում է աշակերտին վերահսկել սեփական ընկալումը:

Դասի նյութի վերաբերյալ իրենց նախնական գիտելիքները մտագրոհի ենթարկելուց հետո աշակերտները տեքստում վերը նշված նշաններով նշում են այն հատվածները, որոնք հաստատում են իրենց նախնական գիտելիքները («+»), և այն հատվածները, որոնք պարունակում են նոր ինֆորմացիա, որն իրենք չգիտեին («-»): Ապա, տեքստի բովանդակությանը ծանոթանալուց հետո զրուցում են կողքի ընկերոջ հետ, քննարկում այն հատվածները, որոնք հաստատում են իրենց իմացածը և այն հատվածները, որոնցից իրենք ստացել են նոր տեղեկություններ: Ցանկալի է, որ դասանյութը ընթերցելուց հետո յուրաքանչյուր աշակերտ կազմի իր անհատական աղյուսակը: Դա արվում է հետևյալ կերպ.

+

-







Առաջին սյունակում գրում է այն, ինչ ինքը գիտեր, իսկ 2-րդ սյունակում՝ ինչ նոր է իմացել:

Երկակի գրառման օրագիր

Աշակերտներին առաջարկվում է տետրի էջը բաժանել երկու հավասար մասի (երկայնքով): Դասը ընթերցելուց հետո էջի մի մասում նշել այն հատվածը, որը իրենց կարծիքով ամենակարևորն է, իսկ մյուս մասում մեկնաբանել, թե ինչու է այդ հատվածը կարևորում, ինչու է այն գրավելիրենց ուշադրությունը, ինչի մասին է այն իրենց մտածել տալիս: Դրանից հետո աշակերտներն ընթերցում են իրենց դուր եկած հատվածները և արած մեկնաբանությունները: Ընթերցման ժամանակ պարզել թե էլ ով է ընտրել ընթերցվող հատվածը և ինչպես է մեկնաբանել ընտրությունը:

Վերջում ցանկալի է, որ ուսուցիչը ևս, որպես մասնակից, կարդա իր գրառումները:

Հարցադրումներ

Տեքստը բաժանվում է հատվածների: Դասարանը բաժանվում է մի քանի հոգուց կազմված թիմերի: Տեքստի յուրաքանչյուր հատված ընթերցելուց հետո թիմերը դադար են առնում և հերթով միմյանց հարցեր տալիս կարդացածի մասին: Ցանկալի է, որ ուսուցիչը ևս մասնակցի այս վարժության կատարմանը, լինի որևէ թիմի անդամ: Նա աշակերտներին կուղղի մի քանի դիպուկ հարց, որոնք աշակերտներին մտածելու տեղիք կտան, կտանեն տեքստի խորքերը: Այն կօգնի, որպեսզի աշակերտները խուսափեն պարզունակ, վերարտադրողական հարցերից և մտածեն, թե ինչ կարգի հարցեր է անհրաժեշտ առաջադրել:

Այս վարժությունը կարելի է օգտագործել նաև ամբողջ դասարանի հետ աշխատելիս: Աշակերտները տեքստից ընթերցում են մի հատված, ապա դադարեցնում այն, փակում գրքերը և ուսուցչին ուղղում իրենց հարցերը: Դրանից հետո նրանք ընթերցում են հաջորդ հատվածը: Այս անգամ դերերը փոխվում են: Ուսուցիչը հանդես է գալիս հարցեր տվողի դերում, իսկ աշակերտները՝ պատասխանողի: Նման մի հարցափոխանակությունից հետո կարելի է փոխել վարժության բնույթը՝ առաջարկել կանխագուշակել նյութի շարունակությունը և հիմնավորել

Փոխադարձ ուսուցում

Բոլորին հայտնի է, որ սովորեցնելը սովորելու լավագույն եղանակն է:

Տեքստի մի հատված փոքր խմբով ընթերցելուց հետո աշակերտները հերթով պետք է ստանձնեն «ուսուցչի» դերը և կարդացածն ամփոփելու համար հարցեր տան իրենց ընկերներին, պարզաբանեն անհասկանալի մասերը և մինչև այդ դերը հաջորդ աշակերտին հանձնելը փորձեն կանխատեսել, թե ինչի մասին է տեքստի հաջորդ հատվածը, ապա բոլորին հանձնարարեն կարդալ հաջորդ հատվածը:

Որպեսզի աշխատանքն արդյունավետ լինի, առաջին հատվածի քննարկումը կատարում է ուսուցիչը: Աշակերտները ոչ միայն պետք է ուշադրություն դարձնեն հատվածին ու մասնակցեն քննարկմանը, այլ նաև հետևեն, թե ինչպես է ուսուցիչը վարում դասը, որովհետև հաջորդ հատվածների ընթերցման ժամանակ նրանցից յուրաքանչյուրը հերթով ստանձնելու է ուսուցչի դերը:

Գրատախտակին կախված աղյուսակում նշված են այն քայլերը, որոնք պետք է կատարվեն յուրաքանչյուր հատվածի ընթերցումից հետո.

  1. Ամփոփել ընթերցված հատվածը:

  2. Կարդացած հատվածի վերաբերյալ 1-2 հարց տալ և աշակերտներից ստանալ դրանց պատասխանները:

  3. Պարզաբանել այն հարցերը, որոնք աշակերտների համար պարզ չեն:

  4. Կանխագուշակել, թե ինչի մասին է տեքստի հաջորդ հատվածը:

  5. Բոլորին հանձնարարել կարդալ տեքստի հաջորդ հատվածը:

Այնուհետև ուսուցիչը աշակերտներին ծանոթացնում է աղյուսակին, որպեսզի օգնի նրանց հետևել թե ինչպես է ինքը վարում քննարկումը: Քննարկման յուրաքանչյուր փուլ անցկացնելիս նա առաջարկում է աշակերտներին հետևել աղյուսակին և վերոհիշյալ կետերին, երբ իրենք կվարեն քննարկումը՝ հանդես գալով ուսուցչի դերում:

Համագործակցային ուսումնառության խմբեր

Այս խմբերը կարող են քննարկման համար հարցեր ընտրել և պատասխանել դրանց կամ վերցնել որևէ խնդիր և լուծել այն: Խմբի յուրաքանչյուր անդամ կարող է խմբային աշխատանքում ունենալ որևէ դեր՝ գրանցող, զեկուցող, ստուգող, ամփոփող, ընթերցող և այլն: Յուրաքանչյուր խմբում անհրաժեշտ է պարտականությունների հստակ բաշխում կատարել: Դերերի կարևորության վրա առանձին ուշադրություն հրավիրելը աշակերտներին մղում է ավելի լուրջ վերաբերվել և իսկապես կատարել դրանք: Սակայն վարժությունից վարժություն այս դերերը պետք է վերաբաշխվեն, քանի որ այստեղ նպատակը նշված հմտությունների հավասար զարգացումն է բոլորի մոտ: Կարելի է մտածել նաև նոր դերերի մասին: Համագործակցային խմբերում աշակերտներն իրենք են միմյանց սովորեցնում նյութի այս կամ այն հատվածը: Յուրաքանչյուրը պատասխանատու է մյուսների կողմից նյութը յուրացնելու համար: Այս խմբերում միավորներ կարելի է տալ անգամ ընկերներին լավ սովորեցնելու համար:

Հետազոտության ուղենիշեր

Աշակերտներին տալ ուղենիշեր, որոնք նրանց ուշադրությունը կբևեռեն տեքստի կարևորագույն մասերի վրա և կզարգացնեն մտածողությունը:

Օրինակ՝ «Չարի վերջը» առակում գտնել այն տողերը, որոնք արտահայտում են հիմնական ասելիքը: Կամ՝ «Սասունցի Դավիթ» էպոսում գտնել այն տողերը, որտեղ երևում է Սասունցի Դավթի հայրենասիրությունը:

2.3. Կշռադատման Փուլ

Կշռադատումը սովորելու գործընթացի այն փուլն է, երբ աշակերտները մտովի հետադարձ հայացք են գցում ու խորհում դասի ընթացքում հանդիպած գաղափարների և ընկալած նյութի շուրջ, տալիս են հարցեր, անում մեկնաբանություններ, բանավիճում, նոր սովորածը օգտագործում են որևէ կերպ:

Մի շարք առարկաներում, որոնց դասավանդումը ներառում է նաև գործողությունների ուսուցում, ինչպես օրինակ մաթեմատիկան, կարելի է կշռադատման փուլը մի փոքր ընդլայնել և հավելել նաև կիրառումը: Նոր հաղորդված նյութի նախնական ըմբռնումից հետո կարելի է այն կիրառել նոր խնդրի կամ վարժության լուծման ժամանակ:

Կշռադատման փուլի կազմակերպման համար կան բազմաթիվ ու բազմազան տարբերակներ: Ընտրությունը կախված է դասավանդվող առարկայից, աշակերտների մակարդակից, ժամանակից, նպատակահարմարությունից: Ներկայացնենք մի շարք վարժություններ, որոնք կարելի է կազմակերպել այս փուլում:

Ընթերցողից պատասխան ակնկալող հարցեր

Եթե ընթերցվել է տեքստ, որը ենթադրում է աշակերտների սուբյեկտիվ պատասխաններ, ապա կարելի է ընդհանուր հարցեր առաջարկել.

  • Ի՞նչ նկատեցիք այս տեքստում:

  • Ինչի՞ մասին այն ստիպեց մտածել:

  • Կամ առաջարկել ավելի մասնավոր հարցեր.

  • Ո՞րն է տեքստի ամենակարևոր ասելիքը:

  • Ո՞րն է տեքստի ամենակարևոր նախադասությունը:

  • Ո՞րն է տեքստի ամենակարևոր բառը:

Երկակի գրառման օրագրի քննարկում

Եթե իմաստի ընկալման փուլում օգտագործվել է «Երկակի գրառման օրագիր» վարժությունը, ապա ուսուցիչը կշռադատման փուլում աշակերտների գրառած մտքերի և մեկնաբանությունների շուրջ կարող է քննարկում ծավալել: Ապա տալ մի քանի ընդհանրացնող հարց: Օրինակ՝

  • Ի՞նչ կհիշեք՝ այս նյութի հետ կապված:

  • Ո՞րն է այս դասանյութի կարևոր ասելիքը:

  • Նյութը ձեզ հետաքրքրե՞ց, ինչո՞ւ:

Ընդհանուր հարցման քննարկում

Աշակերտներին խնդրել մտածել և քննարկել նախօրոք պատրաստած մեկնաբանող հարցեր (մեկնաբւսնող հարցը հստակ, կոնկրետ հարց է, որը վերաբերում է տեքստում եղած որևէ խնդրի, և որին կարելի է տալ մի քանի պատասխան):



Վեննի դիագրամ

Վեննի դիագրամը կառուցվում է երկու շրջանագծերով, որոնք հատման մակերես ունեն կենտրոնում: Այդ դիագրամը կարելի է օգտագործել գաղափարները միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունը ցույց տալու նպատակով: Օրինակ՝ ուսուցիչը ցանկանում է, որ աշակերտները «Սասունցի Դավիթ» էպոսը ընթերցելուց հետո բնութագրեն Դավթին և Մելիքին և գտնեն նրանց ընդհանրությունը: Նա խնդրում է աշակերտների զույգերին գծել Վեննի դիագրամ, մի շրջանագծում բնութագրել մի հերոսին, մյուս շրջանագծում՝ երկրոդին: Հետո միանալ այլ զույգերի, համեմատել դիագրամները, այնուհետև հատվող մասում լրացնել


Հնգյակ

Հնգյակն իրենից ներկայցնում է մի բանաստեղծություն, որի ստեղծման համար անհրաժեշտ է ստացած ինֆորմացիան, գիտելիքները համադրել ու արտահայտել դիպուկ արտահայտություններով, որոնք պարունակում են թեմայի նկարագրություն կամ դրա մասին դատողություն:

Բանաստեղծությունը գրելու համար աշակերտին տրվում է հնգյակ գրելու ուղեցույցը.

Առաջին տողը մեկ բառ է, որը նկարագրում է հասկացությունը (սովորաբար՝ գոյական):

Երկրորդ տողը բաղկացած է հասկացությունը նկարագրող երկու բառից, (սովորաբար՝ ածական):

Երրորդ տողը կազմված է երեք բառից, որոնք արտահայտում են հասկացության հետ կապված գործողություններ (սովորաբար՝ բայ):

Չորրորդ տողը բաղկացած է չորս բառից կազմված արտահայտությունից, որը ցույց է տալիս հասկացության նկատմամբ զգացմունք կամ վերաբերմունք:

Վերջին տողը մեկ հոմանիշ բառ է, որն այլ կերպ է արտահայտում նույն հասկացությունը:

Մինչ աշակերտները կգրեն հնգյակներ, ցանկալի է, որ ուսուցիչը ներկայացնի իր կողմից կազմված մի քանի հնգյակների օրինակներ:



Հայրենիք

Հարազատ, թանկագին,

Կանչող, ոգևորող, միավորող,

Ես սիրում եմ քեզ,

Օրրան:

Թվեր

Խորհրդավոր, զարմանալի,

Գումարվող, հանվող, բազմապատկվող,

Իմաստալից, ամեն ինչ հաշվող

Մեծություններ:

Դրանից հետո առաջարկել աշակերտներին որևէ թեմայի շուրջ գրել հնգյակներ, քննարկել ընկերոջ հետ և ներկայացնել նրանցից լավագույնը: Հնգյակները լավ միջոց են ստացված տեղեկատվությունը համադրելու, աշակերտի ընկալումը ստուգելու և այն ստեղծագործաբար արտահայտելու համար: Այն կշռադատման փուլի արդյունավետ միջոց է:

Խորանարդում

Խորանարդումդ կշռադատման փուլում կիրառվող մեթոդներից է, որ աշակերտին մղում է պատասխանելու թեմային առնչվող վեց տարբեր հարցերի, որոնք սկսում են պարզից և աստիճանաբար բարդանում:

Այս մեթոդի համար օգտագործվում է խորանարդ երկրաչափական մարմինը: Խորանարդը կարող է պատրաստված լինի թղթից, ստվարաթղթից: Նրա կոդի երկարությունը նպատակահարմար է, որ լինի 15-20 սմ: Ուսուցիչն աշակերտներին բաժանում է փոքր խմբերի, տափս է թեմայի հետ կապված որևէ առարկա կամ հասկացություն (ցանկալի է, որ յուրաքանչյուր խմբի տրվի տարբեր առարկա կամ հասկացություն) և խորանարդ, որի 6 նիստերից յուրաքանչյուրի վրա գրված են հետևյալ առաջադրանքները:

Նկարագրիր այն (ինչ տեսնում ես՝ գույները, ձևերը չափսերը): Համեմատիր այն (ինչի՞ է նման, ինչի՞ց է տարբեր):

Ինչի՞ մասին է այն ստիպում քեզ մտածել: (Մտքումդ ի՞նչ է ծագում, դրանք կարող են նման և տարբեր բաներ փնել):

Ինչի՞ց է այն բաղկացած (կամ պատրաստված):

Ինչպե՞ս կարող ես օգտագործել այն:

Այն լա՞վն է, թե՞ վատը:

Խմբերին առաջարկվում է ուշադիր դիտել առարկան կամ մտածել տրված հասկացության մասին և իրար հետ համագործակցելով՝ գրավոր պատասխանել խորանարդի նիստերի վրա գրված 6 առաջադրանքներին (լավ կլինի նիստերը համարակալել, որ պատասխանելիս աշակերտները հեշտից գնան դեպի բարդը): Խմբերն ազատ շարադրում են իրենց մտքերը: Գրավոր հատվածն ավարտելուց հետո իրար են ներկայացնում իրենց կատարածը: Անհրաժեշտության դեպքում մյուս խմբերի անդամները կարող են շտկումներ, լրացումներ կատարել կամ հարցեր տար գնահատել կատարածը՝ պարզաբանելով, թե ինչը դուր եկավ և ինչու: Խորանարդման մեթոդը կիրառելի է ծանոթ թեմայի դեպքում, թիրախ առարկան կամ հասկացությունը զգուշորեն պետք է ընտրել:

Այս մեթոդի կիրառումը շատ օգտակար է կշռադատման փուլում: Այն օգնում է, որ աշակերտը կարողանա առարկան, հասկացությունը դիտել տարբեր տեսանկյուններից:

Մտածի´ր, զույգ կազմի´ր, մտքեր փոխանակի´ր

Այս վարժությունն արագ կատարվող համատեղ ուսումնառության վարժություն է, որն օգնում է աշակերտներին մտածել, կշռադատել տեքստի շուրջ և ընկերների օգնությամբ հստակեցնել, ձևակերպել իրենց մտքերը: Ուսուցիչը նախօրոք թեմայի շուրջ հարցեր է պատրաստում, որոնք սովորաբար բաց բնույթ ունեն (միանշանակ պատասխան չեն ենթադրում) և աշակերտներին խնդրում է կրճատ գրել այդ հարցերի պատասխանները: Այնուհետև աշակերտները զույգեր են կազմում և միմյանց հետ մտքեր փոխանակում՝ փորձելով գտնել այն պատասխանը, որն ամբողջացնում է իրենց երկուսի կարծիքները, գաղափարները: Ապա ուսուցիչն առաջարկում է զույգերից մի քանիսին ներկայացնել իրենց քննարկումների արդյունքները:

Հինգ րոպեանոց շարադրանք

Հինգ րոպեանոց շարադրանքն օգտագործվում է դասի վերջում, որպեսզի աշակերտներին օգնի ամփոփել ուսումնասիրվող թեմայի մասին իրենց մտքերը և ուսուցիչներին առավել հստակ պատկերացում տա դասի մտավոր ներգործության վերաբերյալ:

Աշակերտներին առաջարկվում է գրել, թե ի՞նչ սովորեցին այս դասն ուսումնասիրելիս, ինչպես նաև առաջադրեն նյութին առնչվող մի հարց, որի պատասխանը դեռ չգիտեն:

Ուսուցիչը շարադրությունները կարող է հավաքել, ուսումնասիրել և օգտագործել հաջորդ օրվա դասը պլանավորելիս:

Անկյուններ

«Անկյունները» համագործակցային ուսումնառության վարժություն է, որի նպատակը հակասական հարցերի շուրջ բանավեճ ծավալելն է: Այն կարող է հաջորդել վիճահարույց տեքստի ընթերցմանը, ֆիլմի դիտմանը կամ աշակերտներին հետաքրքրող որևէ թեմայի: «Անկյուններ» վարժության իմաստն այն է, որ աշակերտները որևէ խնդրի վերաբերյալ ընդունեն մի դիրքորոշում և կարողանան այն պաշտպանել: Այս վարժության ընթացքում մասնակիցները պետք է ուշադիր լսեն միմյանց և դիմացինի փաստարկների համոզիչ փնե- լու դեպքում փոխեն իրենց կարծիքը կամ չընդունելու դեպքում հակափաստարկներ բերեն ու պաշտպանեն իրենց տեսակետը:

Այս վարժությունը աշակերտներին խրախուսում է լսել ուրիշների մտքերը և փաստարկները և դրանք ընդունելու դեպքում փոխել եղած պատկերացումները:

Այն կազմակերպվում է հետևյալ կերպ

Քննարկվող թեմայի վերաբերյալ մտագրոհի միջոցով պարզվում են աշակերտների դիրքորոշումները:

Աշակերտներին ժամանակ է տրվում իրենց ընտրած դիրքորոշման օգտին համոզիչ փաստարկներ ձևակերպել:

Աշխատանքն ավարտելուց հետո այդ խնդրի վերաբերյալ դրական դիրքորոշում ունեցողները հավաքվում են դասասենյակի մի անկյունում, իսկ բացասական դիրքորոշում ունեցողները՝ մյուս անկյունում: Իսկ այն աշակերտները, որոնք որևէ կոնկրետ դիրքորոշում չունեն՝ երրորդ անկյունում:

Մի քանի րոպեի ընթացքում խմբերը քննարկում են իրենց գրավոր փաստարկները, որոշում իրենց դիրքորոշումն ամրապնդող ամենահամոզիչ փաստարկները, ընտրում իրենց խոսնակներին, որոնք բանավեճի ընթացքում պետք է ներկայացնեն խմբերի կարծիքները:

Բանավեճը սկսելիս յուրաքանչյուր խումբ հստակ ներկայացնում է քննարկվող հարցի մասին իր դիրքորոշումը և բերում հիմնավորող փաստարկներ:

Երբ խմբի խոսնակներն ավարտում են իրենց խմբի տեսակետները ներկայացնելը, խմբի մյուս անդամները ևս կարող են քննարկման մասնակից դառնալ: Քննարկման ընթացքում մասնակիցները, ինչպես նաև խումբը, կարող են փոխել իրենց կարծիքը: Նրանք նախկին համախոհների անկյունից պետք է տեղափոխվեն այն անկյունը, որոնց փաստարկներն ավելի համոզիչ կթվան իրենց: Խմբերը պետք է աշխատեն մտածել և իրենց տեսակետը հաստատելու համար գտնել այնպիսի նոր փաստարկներ, որ ավելի շատ կողմնակիցներ ձեռք բերեն:

Քննարկումն ավարտելուց հետո կարելի է առաջարկել խմբերից յուրաքանչյուրին հանրագումարի բերել իրենց դիրքորոշումը և այն հիմնավորող փաստարկները:

Քառաբաժան

Դասանյութի յուրացումը ստուգելու նպատակով ուսուցիչն առաջարկում է կազմել քառաբաժան՝ տետրի էջը խաչաձև բաժանելով 4 հավասար մասերի: Յուրաքանչյուր մասում ուսուցիչն առաջարկում է գրել որոշակի հարց և պատասխանել, օրինակ՝ Հ.Թումանյանի «Գիքոր» պատմվածքը կարդալուց հետո ուսուցիչը կարող է առաջարկել հետևյալ քառաբաժանը.

Բնութագրող

Բնութագրի՛ր Գրիգորին:

Զգացմունքներն Արտահայտող

Ի՞նչ զգացումներ ունեցաք պատմվածքը կարդաուց հետո:

Կենսափորձ

Պատմվածքի բովանդակությունը ի՞նչ հիշեցրեց ձեզ: Ի՞նչ համանման պատմություն եք ընթերցել:

կինոնկււր դիտել:

Իմաստավորում

Պատմվածքին նոր վերնագիր դրե՛ք:

Աշակերտները բաժանվում են 4-5 հոգանոց խմբերի: Խմբերը պատասխանում են հարցերին, ապա յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր պատասխանները:

Ամփոփում

Ուսուցիչը պետք է նախապես որոշի՝ տվյալ դասի համար ո՞րն է լավագույն հնարավոր ավարտը, լուծումների ինչպիսի մակարդակն է ցանկալի, յուրացման ինչպիսի խորություն է հնարավոր, ինչպիսի հասկացություններ այս դասից պետք է յուրացնի աշակերտը: Ի՞նչ եզրակացության պետք է հանգի դասի արդյունքում, ի՞նչ խնդիրներ պետք է լուծվեն:

ԴԱՍԻՑ ՀԵՏՈ

Դասից հետո կարելի է հանձնարարել հավելյալ աշխատանք, եթե այն անհրաժեշտ է: Հավելյալ աշխատանքը տրվում է մի քանի նպատակով: Աշակերտները հնարավորություն են ունենում աշխատել ինքնուրույն, գործնականում կիրառել սովորածը, ընդլայնել իրենց իմացության սահմանները: Դասի պլանի մեջ արտադասարանական աշխատանքեր ներառելը թեթևացնում է դասաժամերի խտությունը:

Ներկայացնենք արդյունավետ արտադասարանական աշխատանքների օրինակներ.

Հարցազրույցներ

Դասին առնչվող թեմայի շուրջ հարցազրույց անցկացնել շրջապատում ապրող այն մարդկանց հետ, ովքեր գիտակ են այդ բնագավառում: Օրինակ՝ դարաբաղյան կռվի մասնակիցներին կարելի է խնդրել պատմել հերոսների, Շուշիի գրավման, մեր մարտիկների անձնուրաց հայրենասիրության մասին, կամ հայրենական պատերազմի մասնակիցներին խնդրել հուշեր պատմել պատերազմական օրերի մասին:

Ստեղծագործական գրավոր աշխատանք

Աշակերտները կարող են շարադրություն գրել բանավեճի առարկա դարձած որևէ խնդրի վերաբերյալ և արտահայտել իրենց դիրքորոշումը, բերել համոզիչ փաստարկներ:

Ցուցապաստառներ

Աշակերտները կարող, են որևէ թեմային առնչվող ցուցապաստառներ պատրաստել, գրել հոդվածներ, վիկտորինաներ, շարադրություններ, չափածո ստեղծագործություններ:

Բեմականացում

Աշակերտները կարող են դասից հետո հավաքվել և պատրաստել դասի նյութի բեմականացում՝ հաջորդ դասին ցուցադրելու համար կամ նախապատրաստել այն ծնողական համայնքի համար:

Հարցում - հետազոտություններ

Դասարանում բանավեճի առարկա դարձած խնդրի վերաբերյալ կարելի է հարցում-հետազոտություն անցկացնել դպրոցում, համայնքում, ապա համեմատել պատասխանները:

Անկախ հետազոտություն

Աշակերտները կարող են լրացուցիչ տեղեկություններ հավաքել ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ՝ օգտվելով լրացուցիչ գրականությունից՝ լրագրեր,ամսագրեր, հանրագիտարաններ և այլն:


22


Самые низкие цены на курсы переподготовки

Специально для учителей, воспитателей и других работников системы образования действуют 50% скидки при обучении на курсах профессиональной переподготовки.

После окончания обучения выдаётся диплом о профессиональной переподготовке установленного образца с присвоением квалификации (признаётся при прохождении аттестации по всей России).

Обучение проходит заочно прямо на сайте проекта "Инфоурок", но в дипломе форма обучения не указывается.

Начало обучения ближайшей группы: 20 декабря. Оплата возможна в беспроцентную рассрочку (10% в начале обучения и 90% в конце обучения)!

Подайте заявку на интересующий Вас курс сейчас: https://infourok.ru


Общая информация

Номер материала: ДВ-156627
Курсы профессиональной переподготовки
133 курса

Выдаем дипломы установленного образца

Заочное обучение - на сайте «Инфоурок»
(в дипломе форма обучения не указывается)

Начало обучения: 20 декабря
(набор групп каждую неделю)

Лицензия на образовательную деятельность
(№5201 выдана ООО «Инфоурок» 20.05.2016)


Скидка 50%

от 13 800  6 900 руб. / 300 часов

от 17 800  8 900 руб. / 600 часов

Выберите квалификацию, которая должна быть указана в Вашем дипломе:
... и ещё 87 других квалификаций, которые Вы можете получить

Похожие материалы

Получите наградные документы сразу с 38 конкурсов за один орг.взнос: Подробнее ->>